Ի դեպ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ։ Մենք իհարկե, սովոր ենք, որ Փաշինյանի ամեն կադրի փոխարինում է փորձառությամբ, հեղինակությամբ, կարողություններով շատ ավելի վատ կադր, բայց կադրային այս նշանակումը ուշագրավ է մեկ այլ բանով։
2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ՔՊ ցուցակը ղեկավարում էր հենց Արեն Մկրտչյանը։
Ընտրության արդյունքներով ՔՊ-ն Ալավերդիում պարտվեց։ Այսինքն Մկրտչյանը, ով ի դեպ, ծնունդով ալավերդցի է, չկարողացավ քաղաքապետ ընտրվել իր հայրենի քաղաքում։
Մանրամասն՝ տեսանյութում։