https://arm.sputniknews.ru/20250902/serzh-sargsjani-gvortsvov-datakhazy-pahanjec-brnagandzel-mvot-4-mlrd-dram-93059523.html
Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ
Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդեց ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T18:38+0400
2025-09-02T18:38+0400
2025-09-02T18:39+0400
սերժ սարգսյան
դատարան
բռնագանձում
գույք
անշարժ գույք
գումար
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763449_0:24:1600:924_1920x0_80_0_0_6ac626eef83ee4ccdf7ecd28a4622287.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ։Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդեց ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ։Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդությանը կարձագանքեն մանրամասն ծանոթանալուց հետո։Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին` ժամը 16։00-ին։Սերժ Սարգսյանն արդարացվեց «դիզվառելիքի գործով». դատարանը հրապարակեց վճիռըՀիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1a/92763449_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b2f458318e19e236363cf0c783aa698e.jpg
սերժ սարգսյան, դատարան, բռնագանձում, գույք, անշարժ գույք, գումար, նիստ
սերժ սարգսյան, դատարան, բռնագանձում, գույք, անշարժ գույք, գումար, նիստ
Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդեց ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատախազը պահանջեց հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 մլրդ դրամ։
«Սերժ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել 3 մլրդ 337 մլն 557 հազար դրամ։ Բացի այդ, Սարգսյանին ներկայացված մեղադրանքի 4-րդ դրվագով, որը վերաբերում է նաև մեղադրյալ Վալերի Գրիգորյանին, հօգուտ ՀՀ պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 76 մլն 852 հազար ՀՀ դրամ։ Բացի այդ, Սերժ Սարգսյանի գործով 17-րդ դրվագով, որը նաև Ալեքսան Ալեքսանյանին ներկայացված մեղադրանքներից է, համապարտության կարգով բռնագանձել 526 մլն 520 հազար ՀՀ դրամ»,– ասաց դատախազը։
Մեղադրող կողմը նաև դատավորին միջնորդեց ձեռնարկել գույքային հայցն ապահովելու միջոցներ։
Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդությանը կարձագանքեն մանրամասն ծանոթանալուց հետո։
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին` ժամը 16։00-ին։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերի քննությունը մեկ վարույթով է իրականացվում։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը, 2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007-ի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը` առնչություն է ունեցել նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարմանը։
Քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության (18 դրվագ), խոշոր չափի փողերի լվացման (2 դրվագ), դրան օժանդակելու (3 դրվագ) համար։