
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի հարցը փակված է միայն Նիկոլ Փաշինյանի և նրա թալանչիական հանցավոր խմբակի համար, իսկ հայ ազգի ու ազգային գործիչների համար Արցախը մեր ինքնության և գոյության մի մասն է։
Ոչնչացման է արժանի այն ժողովուրդը, որը չունի պայքարի կամք։ Եթե հրաժարվենք Արցախից, Նախիջևանից, Գարդմանից, Արևմտյան Հայաստանից, Արարատ սարից, նշանակում է՝ կհրաժարվենք ապրելու իրավունքից և Հայաստանի այս փոքրիկ կտորը ունենալու արժանիքից։
Նիկոլի և նրա թուրքական խմբակի կողմից հրաժարումը դեռևս հայ ազգի հրաժարում չի, հետևաբար, սեպտեմբերի 2-ը ոչ միայն Արցախի անկախության խորհրդանիշ է, այլև ինքնության գիտակցում և գալիք հաղթանակների, ձեռքբերումների պայմանական նշան»։
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան