Երկուշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին, իսպանական Լա լիգայում պաշտոնապես փակվեց ամառային տրանսֆերային պատուհանը։
Առաջարկում ենք ծանոթանալ Իսպանիայի առաջնությունում այս ամռան հինգ ամենաթանկ գործարքներին։
Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի ամառային տրանսֆերային պատուհանի թոփ 5 ամենաթանկ տրանսֆերները․
- Դին Հաուսեն — «Բորնմութից»՝ «Ռեալ Մադրիդ», 62.5 միլիոն եվրո
- Ալվարո Կարերաս — «Բենֆիկայից»՝ «Ռեալ Մադրիդ», 50 միլիոն եվրո
- Ֆրանկո Մաստանտուոնո — «Ռիվեր Փլեյթից»՝ «Ռեալ Մադրիդ», 45 միլիոն եվրո
- Ալեքս Բաենա — «Վիլյառեալից»՝ «Ատլետիկո Մադրիդ», 42 միլիոն եվրո
- Ժորժ Միկաուտաձե — «Լիոնից»՝ «Վիլյառեալ», 31 միլիոն եվրո