Բրազիլացի դարպասապահ Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է թուրքական «Ֆեներբախչե»։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ տրանսֆերի գումարը կազմել է 14 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Էդերսոնը «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում էր 2017 թվականից։ «Քաղաքայինների» կազմում բրազիլացին անցկացրել է 372 հանդիպում, որոնցում 168 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը։
Ակումբում անցկացրած տարիների ընթացքում դարպասապահը նվաճել է 18 գավաթ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։