ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկան կառավարվում է թմրավաճառների կողմից։
«Ես շատ եմ սիրում Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին: Կարծում եմ՝ նա հրաշալի կին է: Նա իսկապես զարմանալի կին է որոշ առումներով, շատ նրբագեղ և գեղեցիկ: Բայց Մեքսիկան կառավարվում է թմրակարտելների կողմից։ Ես առաջարկեցի այնտեղ զինվորականներ ուղարկել, բայց նա չի ուզում, որ մենք դա անենք։ Որովհետև նա վախենում է։ Նա շատ է վախենում», – ասել է նա The Daily Caller-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի օրը:
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը գաղտնի կերպով Պենտագոնին ուղղված հրահանգ է ստորագրել՝ լատինաամերիկյան թմրամիջոցների կարտելների դեմ ռազմական ուժ կիրառելու համար։