Պաշտոնական․ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց ԱՊԼ — Armsport.am

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին վարձակալական հիմունքներով միացել է Լոնդոնի «Տոտենհեմին», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա խաղացողը 2025/26 մրցաշրջանը կանցկացնի «խթանների» կազմում, առանց հետագա գնման պարտավորության։ Ֆրանսիացին հանդես կգա 39 համարի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Կոլո Մուանին նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Յուվենտուսում», որտեղ Ա Սերիայի 16 խաղում խփել է 8 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Leave a Comment