Բրազիլացի եզրային հարձակվող Անտոնին «Մանչեսթեր Յունայթեդից» տրանսֆերային պայմանագրով տեղափոխվեց «Բետիս»։
Անտոնին վերադարձավ այն ակումբ, որտեղ վարձավճարով հանդես էր գալիս նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը։
Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ տրանսֆերի գումարը կազմել է 25 միլիոն եվրո + ապագա վերավաճառքի 50%-ը։ Հիշեցնենք, որ 2022 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» Անտոնիի համար «Այաքսին» վճարել է 95 միլիոն եվրո։