Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը զարմացրել է երկրպագուներին՝ թողարկելով իր հեղինակած երգը, որը նվիրված է ակումբից նրա հեռանալուն։
Կոմպոզիցիան, որը կոչվում է «Cibeles», անդրադառնում է Ռամոսի՝ «Ռեալի» հետ ունեցած հուշերին և հեռանալու որոշմանն ուղեկցող զգացմունքներին։ Երգի անվանումը խորհրդանշում է Մադրիդի հայտնի Սիբելես շատրվանը, որտեղ «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի երկրպագուները ավանդաբար նշում են իրենց թիմերի հաղթանակները։
Երգի տեքստում Ռամոսը խոսում է իր նվիրվածության, զոհողությունների և ակումբից հեռանալու դժվար որոշման մասին.
«Ես չէի ցանկանում հեռանալ, պատրաստ էի կռվել մինչև վերջ։ Քեզ համար ես տվել եմ ամեն ինչ՝ քրտինք և արյուն, բայց ինձ ստիպեցին հեռանալ։ Հուսով եմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է։ Դա երազի նման էր, բայց եկավ արթնանալու ժամանակը»։
39-ամյա ֆուտբոլիստը, ով «Ռեալում» անցկացրել է 16 տարի՝ նվաճելով 22 տիտղոս, ներառյալ 5 Լա Լիգայի և 4 Չեմպիոնների լիգայի տիտղոս։