Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի հետ կապված հնարավոր խարդախությունների մասին։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ համացանցում տոմսերը վերավաճառվում են մի քանի անգամ ավելի բարձր գնով, իսկ վերավաճառողները երբեմն նույն տոմսը փոխանցում են տարբեր անձանց։ Մուտքի իրավունք, սակայն, կստանա միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի տոմսի QR կոդը
Բացի այդ, առցանց տարածվում են կեղծ QR կոդեր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանել է, որ տոմսերի QR կոդերն ակտիվ կդառնան միայն խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ից սկսած։ Մինչ այդ շրջանառվող որևէ QR կոդ չի կարող համարվել իրական։
Ոստիկանությունը հորդորում է տոմսեր ձեռք բերել միայն պաշտոնական աղբյուրներից և խուսափել կասկածելի առաջարկներից։