Սեպտեմբեր 01,2025 17:17
Factor. 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիներից 38,030-ը, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։
«Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 22,508-ը»,- հայտնել են ԱԱԾ-ից։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետություն չի վերադարձել Արցախից բռնի տեղահանված 15,522 քաղաքացի։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)