Զելենսկին սեպտեմբերի 4-ին Փարիզում կհանդիպի ԵՄ առաջնորդների հետ․ AFP

Վլադիմիր Զելենսկին պլանավորում է սեպտեմբերի 4-ին Փարիզում հանդիպել եվրոպացի առաջնորդների հետ՝ Կիևի անվտանգության երաշխիքները քննարկելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Նման հանդիպում նախատեսված է», – ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հանդիպմանը։ Աղբյուրը հավելել է, որ գլխավոր թեման կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։

Leave a Comment