
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի տնօրինելու իր քաղաքական կարգավիճակը։ Արցախի ժողովուրդն իր իրավունքները չի զիջել Նիկոլ Փաշինյանին, չի ասել, որ նա կարող է տնօրինել Արցախի կարգավիճակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Արցախի հարցը փակված չէ, իսկ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք»,- հավելեց նա ՝ նշելով, որ սրանք ենք այն հիմնական ուղերձները, որ վաղը հնչելու են Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին։