Մենք նրանց պարտվել էինք նաև անցած մրցաշրջանում․ Գվարդիոլա — Armsport.am

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Բրայթոնից» կրած պարտության (1:2) մասին։

«Վերջին րոպեներին բաց թողած գոլը հոգնածության հետևանք էր։ Մենք այդ պահին հարձակվում էինք և լավ պրեսինգ էինք կիրառում, սակայն գնդակը հեռացնելիս սխալ թույլ տվեցինք, և չկարողացանք փակել եզրային գոտում առաջացած բաց տարածքը։ «Բրայթոնն» այդ պահին արագ ֆուտբոլիստներ ուներ։

Մենք հիմա նոր ենք սկսում մրցաշրջանը։ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում մենք սխալներ թույլ չենք տվել, սակայն այս խաղում սխալներ գործեցինք հենց սկզբից։ Կտեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները։

Ինձ թվում է, որ լավ պահերին մենք ավելի ակտիվ ենք դարձել, քան անցած մրցաշրջանում, բայց անցյալ մրցաշրջանում մենք նույնպես պարտվել էինք «Տոտենհեմին» և «Բրայթոնին», և այս մրցաշրջանում պատմությունը կրկնվեց», — մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

Leave a Comment