Ամստերդամի Դամ հրապարակում տեղի է ունեցել խաղաղության աջակցության և Ուկրաինային զենք մատակարարելու դեմ ցույց։ Այս մասին հայտնել է TASS-ը:
Այն կազմակերպվել է «Ժողովուրդներ խաղաղության համար» նախաձեռնող խմբի կողմից։ Դամ հրապարակում կայացած ցույցին մասնակցել են բազմաթիվ խաղաղության ակտիվիստներ, այդ թվում՝ Նիդեռլանդների հակաֆաշիստների ասոցիացիայի ներկայացուցիչ Սյորդ դե Գրուտը և պաղեստինամետ ակտիվիստ Գեորգ Յանսենը։ Միջոցառումը կենտրոնացած էր ոչ միայն Ուկրաինայի իրադարձությունների, այլև պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակի վրա, որտեղ Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել։
«Մարդիկ սկսում են արթնանալ։ Նրանք տեսնում են, թե ինչ է կատարվում, այդ թվում՝ Պաղեստինում։ Սակայն իշխանությունները կրկին ու կրկին խլացնում են նրանց նոր ստերով», – իր ելույթում ասել է Յանսենը։
Նրա խոսքով, շատ դեպքերում, այդ թվում՝ ուկրաինական և պաղեստինա-իսրայելական հակամարտությունների դեպքում, պատմական արդարադատության թեման «դիտավորյալ կտրվում է լրահոսից» և լռեցվում արևմտյան իշխանությունների կողմից։
Ցույցը հսկվում էր ոստիկանության կողմից։