Անգնահատելի նշանակությամբ գեղեցկուհին. օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր









Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հիշեցնում են, որ օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր։

Այս առիթով կենտրոնը հաաղորդագրություն է տարածել:

«Սևանը Հայաստանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է և ամբողջ Կովկասի խոշորագույն լճերից մեկը։ Այն կազմում է մեր ջրային պաշարների շուրջ 80%-ը և ունի անգնահատելի նշանակություն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ երկրի տնտեսական ու սոցիալական կյանքի համար։ Սակայն լիճը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ․ ջրի մակարդակի տատանումներ, աղտոտում, կենսաբազմազանության նվազում։

Սևանը մեր ազգային հարստությունն է։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։

Եկե՛ք միասին պահենք այն մաքուր և կյանքով լի՝ մեր և մեր սերունդների համար»,- նշված է հաաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment