Մրցավարական որոշումների վերլուծության մեջ մասնագիտացած Archivo VAR պորտալը վերլուծել է Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի 3-րդ տուրի «Ռեալ» – «Մալյորկա» (2:1) հանդիպման ընթացքում մադրիդցիների կիսապաշտպան Արդա Գյուլերի չեղարկված գոլի դրվագը։
«Անթերի VAR միջամտություն «Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Մալյորկա» խաղում։ Արդա Գյուլերը ձեռքով դիպչում է գնդակին և, Լեո Ռոմանի կողմից հետ մղած առաջին հարվածից անմիջապես հետո, գոլ է խփում։ Չնայած պատահական լինելուն, դա պատժելի ձեռքով խաղ է, քանի որ այն կատարում է հենց գոլի հեղինակողը»,- նշում է Archivo VAR-ը։
Նշենք, որ չեղարկված գոլից բացի, թուրք կիսապաշտպանը այդ հանդիպմանը ևս մեկ գոլ էր հեղինակել և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ։