Տաշիր քաղաքից 6 կմ հեռավորությամբ գտնվող Մեդովկայում եւս ապրում են մալական ընտանիքներ։ Այստեղ մալականները թաղման ծիսակարգ ունեն, որի ժամանակ հատուկ տեսակի լապշա են սարքում, մսով բորշ, ինքնաեռով եփած կոմպոտ և այլն: Սեղանին օղի կամ գինի չի դրվում. մալականները ոգելից խմիչքներ չեն օգտագործում:
Մալականների անվան առաջացման հետ կապված մի քանի մեկնաբանություն կա, որից ամենատարածվածն այն է, որ նրանք պասի օրերին կաթ և կաթնամթերք են գործածել, որն արգելվում է պասի ժամանակ: Այստեղ մալականները զբաղվում են անասնապահությամբ և խոտհարքով: