Երբ մարզիչը նման բաներ է ասում, նշանակում է՝ ինչ-որ բան կոտրված է․ Ռունի — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է ակումբի ներկայիս իրավիճակը՝ անդրադառնալով գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հայտարարություններին, որոնք նա արել էր Անգլիայի չորրորդ դիվիզիոնի «Գրիմսբի Թաունի» դեմ պարտությունից հետո: Հանդիպումը, որն ավարտվել էր 2:2 հաշվով, ավարտվել էր «Գրիմսբիի» օգտին հետխաղյա 11 մետրանոցներով՝ 12:11:

««Յունայթեդի» պարտությունը հիասթափեցնող էր: Ակնհայտ է, որ ակումբում ինչ-որ բան այնպես չէ: Երբ մարզիչը խաղից հետո նման կերպ է խոսում խաղացողների մասին, դա ցույց է տալիս, որ խնդիրներ կան: Իհարկե, նման պարտություններ երբեմն լինում են: Իմ ժամանակներում մեզ դուրս էր թողել «Քրոուլին», բայց դա բացառություն էր: Հիմա նման արդյունքները կարծես սովորական են դարձել: Երբ երեք խաղից հետո սկսում ես մտածել՝ «Ի՞նչ է կատարվում», դա խնդրի մասին է խոսում: Ինձ համար ամենավտանգավորն այն է, երբ մարզիչը սկսում է մեղադրել խաղացողներին: Ես եղել եմ այդ հանդերձարաններում և գիտեմ, որ նման խոսքերը նշանակում են՝ ինչ-որ բան կոտրված է», — ESPN-ի հետ զրույցում ասել է Ռունին:

Նա նաև նշել է, որ 40-ամյա Ամորիմը դեռ երիտասարդ մարզիչ է, և «Մանչեսթեր Յունայթեդի» ճնշումը բոլորովին այլ է:

««Գրիմսբի Թաունի» դեմ պարտությունից հետո խոսակցությունները միայն խորացնում են իրավիճակը: Երիտասարդ մարզիչը դժվարություններ է կրում ճնշման տակ: «Յունայթեդը» բոլորովին այլ է, քան նրա նախկին ակումբը՝ «Սպորտինգը»: Դա մեծ փոփոխություն է, և «Գրիմսբիի» դեմ պարտությունը կարծես նրա համար դարձավ շրջադարձային պահ», — ավելացրել է Ռունին:

Leave a Comment