Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու հավաքականի հայտացուցակից բացակայում են Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը և «Էվերթոնի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։
Անգլիայի հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում սեպտեմբերի 6-ին կմրցի Անդորրայի, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Սերբիայի հավաքականի հետ։
«Մենք ընտրել ենք 23 ֆուտբոլիստներից բաղկացած կազմ՝ թիմի մրցունակությունն ավելի բարձրացնելու նպատակով։ Ես անկասկած մեծ հարգանքով եմ վերաբերվում Տրենտի և Ջեքի տաղանդին», — նշել է Տուխելը TNT Sports-ի հետ զրույցում։
Մարզչի խոսքով՝ Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդի դիրքում հանդես կգան Ռիս Ջեյմսը և Տինո Լիվրամենտոն, իսկ Ջեք Գրիլիշին կփոխարինեն Մարկուս Ռեշֆորդը, Էնթոնի Գորդոնը և Էբերեչի Էզեն։ Գերմանացի մասնագետը կարևորել է երկու խաղացողների ցանկությունը՝ վերադառնալ և կրկին հանդես գալ ազգային հավաքականի կազմում։