Հայաստանի ընտրանու պաշտպանը վնասվածք ունի․ ինչ է հայտնի — Armsport.am

Խորվաթական «Օսիեկ» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը, ով պետք է միանար ընտրանու ճամբարին, ունի ոտնաթաթի վնասվածք։ Նրա մասնակցությունը առաջիկա խաղերին դեռևս հարցական է։

Կա ևս մեկ բացակայություն․ «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը վնասվածքի պատճառով չի միացել Հայաստանի հավաքականի ճամբարին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 9-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Երկու հանդիպումներն էլ անցկացվելու են 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում։

Leave a Comment