Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանականերում խուզարկում են դատավորներ Լուսինե Բոյաջյանի, Անի Չիլինգարյանի, Մհեր Պետրոսյանի ու Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակները:
Past.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ դատավոր Անի Չիլինգարյանի աշխատասենյակում խուզարկություն չի կատարվել, այս պահին նա բնականոն կերպով կատարում է իր մասնագիտական պարտականությունները: