Հերյուրանք է. Զախարովան` Մոսկվայի կողմից Իսրայելին Իրանի մասին տվյալներ փոխանցելու մասին

https://arm.sputniknews.ru/20250829/herjuranq-e-zakharvovan-mvoskvaji-kvoghmic-israjelin-irani-masin-tvjalner-pvokhancelu-masin-92896446.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92893652_247:0:1687:1080_1920x0_80_0_0_995f336905c8bab1cc12589c8fdaf77e.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հետախուզություն, ռուսաստան

տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, հետախուզություն, ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայտարարությունները, թե իբր Ռուսաստանն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Թեհրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ, բացարձակապես անհեթեթ են և ուղղված են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խաթարմանը։ Այս մասին այսօր անցկացված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Իրանի քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի անդամ Սեյեդ Մոհամմադ Սադրը Seenergyir ալիքին տված հարցազրույցումհայտարարել էր, թե իբր Ռուսաստանն Իսրայելին հետախուզական տվյալներ է տրամադրել Իրանի հետ 12-օրյա պատերազմի ժամանակ: Պաշտոնյայի խոսքով՝ իրանա-իսրայելական հունիսյան զինված դիմակայությունը «ցույց տվեց, որ Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքն անօգուտ է»:

Զախարովան նշեց, որ այդ հայտարարությունները հերքել է նաև իրանական կողմը:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշեց, որ նման հերյուրանքներ պարբերաբար տարածվում են, և որ դրանց հայտնվելու և տարածման փաստն արժանի է Թեհրանի կողմից սկզբունքային գնահատականի:

«Կարծում ենք, որ կարող է խոսք լինել ապատեղեկատվական արշավի մասին, որն ուղղված է երկու բարեկամ երկրների միջև ռազմավարական գործընկերության խաթարմանը։ Հնարավոր է, որ դա նպատակ ունի վարկաբեկել այն հետևողական աջակցությունը, որը Ռուսաստանը ցուցաբերել և ցուցաբերում է իր հարավային հարևանին, բարեկամին՝ նրա իրավունքների և ազգային շահերի պաշտպանության գործում», – նշեց Զախարովան։

Դիվանագետն ընդգծեց, որ այդ հերյուրանքների հեղինակները Մոսկվայի և Թեհրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժեր են։ Զախարովան նշեց, որ այդ ապատեղեկատվությունը ևս ակտիվորեն «խրախուսվում» է Արևմուտքի կողմից, սակայն վստահ է, որ նման ջանքերը դատապարտված են ձախողման։

Ավելին, Ռուսաստանի և Իրանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, հաստատվել է երկկողմ փոխգործակցության ընդլայնման փոխադարձ տրամադրվածությունը։

Leave a Comment