
Այս պահին իրավապահները մի շարք դատավորների տներում, աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացնում: Այս մասին հայտնում է 24News-ը։
Լրատվականի տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում են ընթանում խուզարկությունները։
Ենթադրաբար, գործը վերաբերում է կաշառք տալ/ստանալուն:
Ըստ տեղեկությունների՝ գործի շրջանակներում ձերբակալված փաստաբան կա: