Հայտնի է՝ ում է փոխանցվել Արսեն Թորոսյանի մանդատը. ԿՀԸ նիստ է կայացել — MediaNews









Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 27-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արսեն Թորոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Այս մասին հայտնել է ԿՀԸ-ն:

Հանձնաժողովն օգոստոսի 29-ի հերթական նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էսթեր Գագիկի Այվազյանին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։

Օգոստոսի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձանագրություն էր ստորագրել Արսեն Թորոսյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment