
Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 29-ին արտահերթ նիստ է հրավիրել Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի օրակարգով։ Որոշումը կայացվել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ղեկավար Օզգյուր Օզելի կոչից հետո, հայտնում է Ermenihaber.am-ը։
Խորհրդարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ օրակարգում կլինեն Իսրայելի Գազայի դեմ իրականացրած հարձակումները, պաղեստինցիների նկատմամբ իրականացվող «ցեղասպանությունն ու ճնշումները», ինչպես նաև տարածաշրջանում սրված հումանիտար ճգնաժամը։
Արտահերթ նիստի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդես կգա ելույթով և կներկայացնի կառավարության դիրքորոշումը Գազայի վերաբերյալ։
Նիստը կայանալու է Հայաստաի ժամանակով 15։00-ին։