Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կշարունակի շփվել Ադրբեջանի իշխանությունների հետ

Հայաստանում Կարմիր Խաչի միջաջագային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակմանը։

 «Այո, ցավոք, մենք ստիպված կլինենք փակել մեր պատվիրակությունը Բաքվում սեպտեմբերի 3-ին՝ իշխանությունների պահանջով։ Բայց մենք չենք կարծում, որ այս դեպքում մի շարք հարցերում աշխատելու մեր հնարավորությունները կսպառվեն։ Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները ցանկացած դերի վերաբերյալ, որը կարող ենք ունենալ որպես չեզոք միջնորդ՝ օգնելու անհայտ կորածների խնդրի լուծմանը։ Դա չի նշանակում, որ մենք այլևս երբեք չենք շփվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Քննարկումները դեռ շարունակվում են, և մենք կարծում ենք, որ հնարավոր է աշխատելու նոր հնարավորություններ դեռ լինեն։ Երևի հետեւում ենք խաղաղության հուշագրի նախաստորագրմանը։

Այժմ վճռորոշ պահ է՝ նաև կապված խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման հետ։ Այն նախագծում գրված է, որ անհայտ կորածների հետ կապված մշտական աշխատանք և համակարգում է իրականացվելու միջազգային կազմակերպության հետ։ Բայց դա չի նշանակում, որ մենք կապ չենք պահի Բաքվի իշխանությունների հետ։ Մենք շարունակելու ենք փորձել մնալ չեզոք և մի շարք հարցերում առաջարկել մեր միջնորդական դերը։ Իհարկե, ամենակարևոր խնդիրներից մեկը անհայտ կորածների հետ կապված հարցն է։ Մենք փորձելու  ենք մեր առաքելությամբ մուտք գործել Բաքու, ինչքան մեր կարիքը կա  այս հարցի շուրջ»։

Գորիսում` Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված բացվեց  «Բացակա, բայց չմոռացված» խորագրով ֆոտո ցուցահանդեսը, որը  նպատակ ունի արտացոլելու Ղարաբաղյան հակամարտության, մասնավորապես՝ 2020-2023 թթ․ սրման առնչությամբ անհայտ կորած անձանց ընտանիքների վերապրած խորը, զգացմունքային պահերը, նրանց անհայտ կորած հարազատի ճակատագրի առումով ցավալի անորոշությունը։

Leave a Comment