Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը վերհիշել է անցած մրցաշրջանի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում իր մասնակցությամբ սկանդալային միջադեպը։ Գերմանացին «Բարսելոնայի» դեմ խաղում կորցրել էր ինքնատիրապետումը և փորձել էր հարձակվել հանդիպումը սպասարկող մրցավարի վրա։
«Կասկած չկա, որ իմ պահվածքը սխալ էր։ Դրա համար որևէ արդարացում չկա։ Հիմարություն էր ժապավենը մրցավարի ուղղությամբ նետելը, ապա այդպես ինքնակառավարումս կորցնելը։ Հասկանում եմ, որ իմ վարքագիծն այժմ հատուկ ուշադրության կենտրոնում է։
Իմ խաղաոճը կառուցված է այսպիսի հույզերի վրա, դրանք ինձ դարձրին այն կենտրոնական պաշտպանը, որն այսօր կամ։ Սակայն այդ եզրափակիչի համատեքստում՝ պարտության հիասթափությունը, մրցավարի հետ քննարկումները և վնասվածքս, ստիպեցին ինձ ակնհայտորեն անցեկ բոլոր սահմանները։ Դա մեծ սխալ էր»,- ասել է Ռուդիգերը SZ թերթի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ այդ խաղում կատալոնական ակումբը 3:2 հաշվով հաղթեց «Ռեալին»՝ նվաճելով Իսպանիայի գավաթը։