«Ինտեր Մայամին» դուրս է եկել Մեքսիկայի և ԱՄՆ-ի Լիգաների գավաթի եզրափակիչ։ Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում տեղի ունեցած խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով պարտության է մատնել «Օռլանդո Սիթիին»։
«Ինտեր Մայամիից» դուբլի հեղինակ է դարձել 38-ամյա Լիոնել Մեսսին։
Եզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի «Սիեթլ Սաունդերսը», որը 2:0 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Գելաքսիին»։