Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում 17 000 հեկտար տարածք ընդգրկած խոշոր անտառային հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնել է նահանգի պրեֆեկտուրան։
«Հրդեհի դեմ պայքարին մասնակցած հրշեջների և այլ անձնակազմերի մոբիլիզացիայի շնորհիվ 17 000 հեկտար տարածք ընդգրկած անտառային հրդեհը մարվել է», – նշվում է տեքստում։
Հրդեհը տևել է ավելի քան երեք շաբաթ, դրա մարմանը մասնակցել է ավելի քան 2000 հրշեջ։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն այս հրդեհն անվանել է 1949 թվականից ի վեր ամենախոշորը։