Գրասենյակի աշխատակազմի ղեկավարին ազատեց, քանի որ նա համարձակվել է իրավունքի մասին բարձրաձայնել և կարևորել արբիտրաժի որոշման կատարման պարտադիր լինելը. Աննա Մելիքյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ահռելի աշխատանք է անում Հայաստանի շահերը միջազգային դատարաններում պաշտպանելու համար։ Թեև անհատական գործերով մենք հակադիր դիրքերում ենք լինում, քանի որ ներկայացնում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտման զոհերի շահերը, միջպետական գանգատների պաշտպանության հարցում շատ ենք կարևորում գրասենյակի դերը։

Նախ, պաշտոնից ազատվեց Գրասենյակի ղեկավարը, շուրջ վեց ամիս անց այդպես էլ նոր ղեկավար չնշանակվեց։

Հիմա էլ Գրասենյակի աշխատակազմի ղեկավարին է ազատել պաշտոնից, քանի որ վերջինս համարձակվել է իրավունքի մասին բարձրաձայնել և կարևորել արբիտրաժի որոշման կատարման պարտադիր լինելը։

«Կառավարությունը ես եմ» ու իմ կարծիքին հակառակ կարծիք ունեցող չի կարող լինել ասելով ժողովրդավարության բաստիոն ենք կառուցում, և ոլորտի պատասխանատուներին չենք լսում։
Չենք թողնում, որ կարևոր ինստիտուտներ կայանան։ Սա միակ մարմինը չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment