«Կառավարությունը ես եմ». Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավար Դրմեյանինին ազատել է աշխատանքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավականհարցերով ներկայացուցչի գրասենյակիղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատել է աշխատանքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,–ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է։ Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա»։

Leave a Comment