Քաղաքականություն
29.08.2025 | 10:13
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային
իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։