
Վարչապետը տիկնոջ հետ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կմեկնի Չինաստան, հայտնում են կառավարությունից:
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։
Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։
Փաշինյանը երեկ հայտնել էր, որ նախատեսում է զրուցել նաև ՌԴ նախագահի հետ:
Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահը: