Aurora News | Այսօրվա Ռուսաստանի հարձակումը Կիևի վրա երկրորդ խոշորագույնն էր պատերազմի սկսվելուց ի վեր. Sky News

Օգոստոսի 28-ին Ռուսաստանի հարձակումը երկրորդ խոշորագույնն էր պատերազմի սկսվելուց ի վեր։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

Հրապարակման համաձայն՝ այդ գիշեր Ուկրաինայի վրա արձակվել է 598 անօդաչու թռչող սարք և 31 հրթիռ։ Այս մասշտաբով այն զիջում է միայն հուլիսի 9-ի օդային հարձակումին, երբ Ռուսաստանը օգտագործել է 741 հարվածային զենք։

Ըստ տվյալների վերջին ամիսներին Մոսկվան կտրուկ մեծացրել է հարձակումների ինտենսիվությունը:

«Իրականում, Ուկրաինայի վրա Ռուսաստանի բոլոր խոշորագույն օդային հարձակումները տեղի են ունեցել այս տարվա հունիսի վերջից ի վեր», – նշել է հրատարակությունը։

Leave a Comment