Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է չորրորդ լիգան ներկայացնող «Գրիմսբի Թաունին»։
Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվել է 2-2 հաշիվը։ Ընդ որում, մանչեսթերցիները պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ, բայց կարողացան փրկել խաղը։ Իսկ հետխաղյա 11-մետրանոցները դրամատիկ ավարտ ունեցան. կողմերը 13-ական հարված կատարեցին, իսկ հաջողությունն ուղեկցեց «Գրիմսբի Թաունին»։