Մինսկի խումբը լուծարելու համատեղ կոչը կարևոր քայլ է խաղաղության գործընթացում․ Ալիև

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ օգոստոսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ  Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքները պատմական նշանակություն ունեն։

Ալիևը հատկապես ընդգծել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դերը այս գործընթացում։

Նա նշել է, որ ԱՄՆ միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի համատեղ կոչը՝ լուծարելու Մինսկի խումբը, կարևոր քայլեր են խաղաղության գործընթացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a Comment