«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է մնացել Լիգայի գավաթի խաղարկությունից՝ պարտվելով չորրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմի: Այս մասին հաղորդում է TNT Sports-ը:
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափաիչում Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը հետխաղյա հարվածաշարում պարտվել էր «Գրիմսբի Թաունին», որը խաղում է կարգով չորրորդ լիգայում:
Դրանից բացի, «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային երկու տուրերում հաղթանակ չի տարել։ Առաջին տուրում ակումբն «Օլդ Թրաֆորդում» 0-1 հաշվով պարտվել էր փոխչեմպիոն «Արսենալին», իսկ երկրորդ տուրում՝ Լոնդոնում 1-1 հաշիվն է գրանցել «Ֆուլհեմի» հետ խաղում: