
Կառավարության այսօրվա նիստում կայցված որոշմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ԿԸՀ–ին կփոխանցի 3 181 տեսախցիկ։
Նշվում է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում առկա գույքը՝ թվով 1583 հատ «Avigilon H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և թվով 1598 հատ «PoE-Injector-STD-EU Single port» մակնիշի տեսախցիկին հարակից սնուցման սարքերը, նախարարությունից կփոխանցվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Նախագծի նպատակն է կազմակերպել պետության կարիքների համար ընտրությունների տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման ծառայությունների ձեռքբերման գնման գործընթացները: