Instagram-ի նոր ֆունկցիան կօգնի ուսանողներին գտնել իրենց համակուրսեցիներին

Instagram-ն ավելացրել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ԱՄՆ-ի համալսարանների ուսանողներին ավելացնել իրենց ուսումնական հաստատությունը պրոֆիլում և կապ հաստատել համակուրսեցիների հետ։

Վավերացումը կատարվում է UNiDAYS հարթակի միջոցով, որից հետո ուսանողները կարող են ցուցադրել իրենց համալսարանի տարբերանշանը և որոշել, թե ով կտեսնի այն։

Այս գործառույթը ներառում է ուսանողների ցուցակ, որի միջոցով օգտատերերը կարող են տեսնել բոլոր հաստատված ուսանողներին իրենց համալսարանից կամ ֆիլտրել ըստ ուսումնական տարվա։ Instagram-ը նշում է, որ սրա նպատակն է հեշտացնել համալսարանականների՝ միմյանց գտնելու ու իրար հետ կապ հաստատելու գործընթացը։

Նոր գործառույթը նման է TikTok-ի վերջին նմանատիպ նախաձեռնությանը և հիշեցնում է Facebook-ի վաղ օրերը։ Այն կարող է օգնել ուսանողներին կապվել իրար հետ, սակայն բարձրացնում է նաև անձնական տվյալների գաղտնիության պահպանման մտահոգություններ։ Քանի որ գործառույթի կիրառությունը պարտադիր չէ, ուսանողները կարող են չավելացնել իրենց համալսարանը, եթե չեն ցանկանում։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment