ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացվեց ու նա ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։
Ավելի վաղ նախկին պատգամավորի գործով դատախազը և պաշտպանական կողմը միջնորդություններ էին ներկայացրել Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 70-ամյա հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր 2-ամսյա կալանքը:
–00—ՅՄ