Ռուբիոն և Գրոսսին քննարկել են Ուկրաինայում և Իրանում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին քննարկել են Ուկրաինայում և Իրանում ստեղծված իրավիճակը, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուբիոն և Գրոսսին հանդիպել են չորեքշաբթի օրը՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի հաջորդ նիստից առաջ, որը նախատեսված է սեպտեմբերի 8-12-ը Վիեննայում։

Հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը և գործակալության գլխավոր տնօրենը քննարկել են «գլոբալ միջուկային անվտանգության, այդ թվում՝ Ուկրաինայի միջուկային օբյեկտներում, ինչպես նաև ԱԷՄԳ-ի ջանքերը՝ մոնիթորինգի և ստուգումներ անցկացնելու համար, այդ թվում՝ Իրանում» հարցերը։

Leave a Comment