Աֆղանստանում ավտոբուսի վթարի հետևանքով 25 մարդ է զոհվել

Քաբուլի մոտակայքում գտնվող մայրուղում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, 27-ը՝ վիրավորվել, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության խոսնակ Աբդուլ Մատին Կանիին։

Նրա խոսքով՝ մեղավորը ավտոբուսի վարորդն է եղել։ Մեքենան շրջվել է մայրուղու վրա։

Վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն տրամադրվել։

Leave a Comment