«Նոր Պոտսդամի կոնֆերանսը»  դարձել է չափազանց հավանական


Միջազգային

Երբ Ի­րա­նի Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ ա­յա­թոլ­լահ Ա­լի Խա­մե­նեիի ա­վագ խորհր­դա­կան Վե­լա­յա­թին հայ­տա­րա­րում է (Տես նաեւ https://iravunk.com/?p=321371&l=am) թե «Ի­րա­նը թույլ չի տա ա­մե­րիկ­յան մի­ջանց­քի ստեղ­ծու­մը Կով­կա­սում՝ ան­կախ Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մից», դա նաեւ նման­վում է ակ­նար­կի, որ այս հար­ցով Ի­րա­նի եւ ՌԴ-ի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ե­թե ոչ խո­րը հա­կա­սութ­յուն, ա­պա գո­հե ան­հա­մա­ձայ­նութ­յուն կա: Չ­մո­ռա­նանք, որ դեռ ան­ցած ա­միս Վե­լա­յա­թին ե­ղավ Մոսկ­վա­յում, նրան ըն­դու­նեց ՌԴ նա­խա­գա­հը, բա­վա­կա­նին եր­կար քննար­կում­ներ ու­նե­ցան: Բայց արդ­յուն­քում նա հի­մա ակ­նար­կում է, որ Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը կա­րող է այն չլի­նել, ինչ­պի­սին գո­նե Վե­լա­յա­թին պատ­կե­րաց­նում էր:

­Բայց մյուս կող­մից էլ, նա­խօ­րեին պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­վեց Պու­տի­նի եւ Փե­զեշ­քիա­նի հեր­թա­կան հե­ռա­խո­սազ­րույ­ցի մա­սին: Ըստ պաշ­տո­նա­կան հա­ղորդ­ման, ՌԴ նա­խա­գա­հը Փե­զեշ­քիա­նին «տե­ղե­կաց­րել է Ալ­յաս­կա­յի Ան­քո­րիջ քա­ղա­քում ԱՄՆ-ի հետ գա­գաթ­ա­ժո­ղո­վի արդ­յունք­նե­րի մա­սին»: Ա­պա նաեւ. «Քն­նարկ­վել են երկ­կողմ օ­րա­կար­գի մի շարք ար­դիա­կան հար­ցեր, այդ թվում՝ է­ներ­գե­տի­կա­յի եւ տ­րանս­պոր­տի ո­լորտ­նե­րում», ինչ­պես նաեւ՝ «Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում զար­գա­ցում­նե­րը»: Այդ թվում՝ «3+3» ձեւա­չա­փի մա­սով, ո­րը. «Հա­րա­վա­յին Կով­կա­սում խնդիր­նե­րի լուծ­ման ա­վե­լի արդ­յու­նա­վետ մե­խա­նիզմ է, քան Վա­շինգ­տո­նում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ ձեռքբեր­ված հա­մա­ձայ­նութ­յուն­նե­րը»,- աս­վում է Ի­րա­նի նա­խա­գա­հի մա­մու­լի ծա­ռա­յութ­յան հայ­տա­րա­րութ­յան մեջ: Վեր­ջա­պես. «Վ­լա­դի­միր Պու­տի­նը եւ Մա­սուդ Փե­զեշ­քիա­նը պայ­մա­նա­վոր­վել են հան­դի­պել Չի­նաս­տա­նում կա­յա­նա­լիք Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան (ՇՀԿ) գա­գաթ­ա­ժո­ղո­վում»:

Այս­պի­սով, թեեւ Փե­զեշ­քիա­նը «Թ­րամ­փի մի­ջանցք» աս­վածն Ի­րա­նի անվ­տան­գութ­յան հա­մար ինչ-որ ա­հա­վոր, կոր­ծա­նա­րար ե­րե­ւույթ չի հա­մա­րում, բայց, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­վե­լի նպա­տա­կա­հար­մար մե­խա­նիզմ է հա­մա­րում «3+3» ձե­ւա­չա­փը: Չ­նա­յած, երբ նա Պու­տի­նի հետ քննար­կում է նաեւ «է­ներ­գե­տի­կա­յի եւ տ­րանս­պոր­տի ո­լորտ­նե­րի» մա­սին հար­ցեր, դա եւս հե­տաքր­քիր ակ­նարկ է ընդ­հան­րա­կան ի­մաս­տով կով­կաս­յան ուղ­ղութ­յան մա­սին ռուս-ի­րա­նա­կան մո­տե­ցում­նե­րի հետ կապ­ված: «Է­ներ­գե­տի­կա­յի եւ տ­րանս­պոր­տի ո­լորտ­նե­րում» թե­մա­նե­րը, ի­հար­կե, հե­տեւ­յա­լի մա­սին են՝ Ադր­բե­ջա­նով ՌԴ-Ի­րան եր­կա­թու­ղա­յին կա­պի, ինչ­պես նաեւ՝ Ի­րա­նին նույն Ադր­բե­ջա­նով ռու­սա­կան գազ փո­խան­ցե­լու, ո­րի մա­սին այս օ­րե­րին շատ է խոս­վում: Ի­հար­կե, սա կա­րող է զու­գորդ­ված լի­նել նաեւ Մեղ­րիի ճա­նա­պար­հի թե­մա­յի հետ, հաշ­վի առ­նե­լով, որ այդ գի­ծը եւս կա­րող է դառ­նալ ՌԴ-Ի­րան խո­շոր եր­կա­թու­ղա­յին կապ: Ինչ­պես նաեւ Ս­յու­նի­քում Ի­րա­նից ե­կող ճա­նա­պար­հի կա­ռուց­ման, ո­րի մա­սին, ինչ­պես Փե­զեշ­քիա­նի հա­յաս­տան­յան վեր­ջին այ­ցի ժա­մա­նակ ֆիքս­վեց, վեր­ջա­պես ձեռք է բեր­վել Ա­րաք­սի երկ­րորդ կամր­ջի շի­նա­րա­րութ­յան մա­սին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը, նաեւ ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է Ս­յու­նի­քում Ի­րա­նի կող­մից նոր ճա­նա­պար­հի կա­ռուց­ման գոր­ծըն­թա­ցը: Բայց դեռ նա­յենք ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յա­նը:

Ադր­բե­ջա­նով՝ ՌԴ-Ի­րան կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման, կապ­ված Մոսկ­վա­յի եւ Բաք­վի հա­րա­բե­րութ­յու­ննե­րի հայտ­նի սրա­ցում­նե­րի հետ, շատ փոր­ձա­գետ­ներ հա­մա­րում էին գո­նե ժա­մա­նա­կա­վո­րա­պես սա­ռեց­ված: Բայց երբ Օ­վեր­չու­կը հայ­տա­րա­րեց, թե՝ «Մոսկ­վան եւ Բա­քուն ուր­վագ­ծել են հա­մա­տեղ աշ­խա­տան­քի ու­ղե­ցույց­ներ, որ­տեղ է­ներ­գե­տիկ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը եւ տ­րանս­պոր­տա­յին կա­պե­րի զար­գա­ցու­մը գե­րա­կա են», իսկ Աստ­րա­խա­նում տե­ղի ու­նե­ցած Միջ­կա­ռա­վա­րա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տում Ռու­սաս­տա­նը եւ Ադր­բե­ջա­նը ստո­րագր­եցին մաս­նա­վո­րա­պես «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի ռազ­մա­վա­րա­կան նա­խա­գի­ծը, դա ար­դեն ակ­նարկ էր ո­րո­շա­կի տե­ղա­շար­ժե­րի մա­սին: Ընդ ո­րում, մինչ այդ ռու­սա­կան ու­ժերն ակ­տի­վո­րեն հար­վա­ծում էին Ուկ­րաի­նա­յում ադր­բե­ջա­նա­կան նավ­թա­գա­զա­յին օբ­յեկտ­նե­րին, բայց հե­տո դա միան­գա­մից կանգ­նեց: Ն­շա­նա­կո՞ւմ է, որ այդ հար­ված­ներն Ա­լիե­ւի տրա­մադ­րութ­յուն­նե­րի մեջ ինչ-որ բան փո­խել են, մի­գու­ցե: Բայց փաս­տը մնում է փաստ. ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ Բա­քուն տես­նել ան­գամ չէր ու­զում Օ­վեր­չու­կին, չե­ղար­կե­ցին նրա այ­ցը, իսկ հի­մա նրա հետ փաս­տաթղ­թեր են ստո­րագ­րում: Եվ այս հիմ­քով, երբ Պու­տինն ու Փե­զեշ­քիա­նը քննար­կում են Ադր­բե­ջա­նով անց­նող կա­պի մա­սին հար­ցեր, դա եւս շատ բան է հու­շում:

Ա­մեն դեպ­քում, այս բո­լոր հար­ցե­րի հետ կապ­ված, թե­րեւս, հստա­կե­ցում­ներ պետք է սպա­սել Չի­նաս­տա­նում ա­ռա­ջի­կա օ­րե­րին սպաս­վող ՇՀԿ գա­գա­թա­ժո­ղո­վից, ո­րը, բա­ցի Պու­տի­նի եւ Փե­զեշ­քիա­նի հան­դի­պու­մից, բա­զում շատ այլ հե­տաքր­քիր դրվագ­ներ է պա­րու­նա­կե­լու: Նախ, սպաս­վում է Հնդ­կաս­տա­նի վար­չա­պե­տի այ­ցը, ո­րը կա­րող է շատ բան փո­խել չին-հնդկա­կան հայտ­նի հա­կա­մար­տութ­յան մա­սով: Եվ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ար­դեն հայ­տա­րար­վել է, որ Պու­տի­նը Չի­նաս­տան է մեկ­նում չորս օ­րով, ին­չը նշա­նա­կում է, որ բա­ցի ՇՀԿ-ից, նաեւ հան­գա­մա­նա­լի քննար­կում­ներ են լի­նե­լու նրա եւ նա­խա­գահ Սիի մի­ջեւ: Իսկ դա կա­րե­ւոր է նաեւ Թ­րամ­փի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կի հետ կապ­ված, թե՝ հրա­ժար­վել են Ուկ­րաի­նա­յին փող տա­լուց, ու ներ­կա­յումս միան­գա­մայն ակ­տիվ կա­պի մեջ է Պու­տի­նի հետ: «Մենք Պու­տի­նի հետ քննար­կում ենք ա­պա­մի­ջու­կայ­նա­ցու­մը»,- ընդգ­ծեց Թ­րամ­փը՝ ա­վե­լաց­նե­լով, որ ցան­կա­նում է այդ գոր­ծըն­թա­ցում Չի­նաս­տա­նի ներգ­րա­վու­մը:

Այ­սինքն, շատ նման է, որ Պու­տի­նը պետք է նաեւ Սիի հետ քննար­կի այն ա­մե­նը, ին­չը Ալ­յաս­կա­յում քննար­կել է Թ­րամ­փի հետ: Իսկ դա, ըստ էութ­յան, ուր­վագ­ծում է ե­ռա­կողմ գա­գա­թա­ժո­ղո­վի հե­ռան­կա­րը՝ ե­րեք ա­ռաջ­նորդ­նե­րի մի­ջեւ: Կամ՝ «նոր Պոտս­դա­մը», ինչ­պես որ ան­վա­նում են փոր­ձա­գետ­նե­րը: Կ­հա­ջող­վի՞, դեռ ա­ռաջ չընկ­նենք, թեեւ նա­խադր­յալ­նե­րը մեծ են: Այն կար­գի, որ դեռ չի հերք­վել, որ Թ­րամ­փը եւս կա­րող է այ­ցե­լել Չի­նաս­տան: Ու ե­թե հա­ջող­վի, ա­պա մնա­ցած բո­լոր հար­ցե­րի լու­ծում­նե­րը հենց այդ­տեղ են:

Տես նաեւ https://t.me/iravunk/56865 

Leave a Comment