Ռուսաստանի ԱԴԾ-ն ձերբակալել է Կիևի գործակալի, որը ահաբեկչություն էր ծրագրում Էնգելսի ռազմական օդանավակայանի վրա

ՌԴ ԱԴԾ-ն Վոլգոգրադում ձերբակալել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՍԲՈւ) գործակալի, որը ահաբեկչություն էր ծրագրում  Էնգելսի ռազմական օդանավակայանի վրա։

«Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է Վոլգոգրադ քաղաքի 35-ամյա մի բնակչի ապօրինի գործունեությունը, որը կասկածվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ գաղտնի համագործակցության մեջ», — նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդման՝ կասկածյալը 2019-ից 2022 թվականներին ապրել է Ուկրաինայի Լվովի շրջանում, որտեղ էլ ՍԲՈւ-ի կողմից հավաքագրվել է՝ Ռուսաստանում դիվերսիոն-ահաբեկչական գործողություն իրականացնելու համար՝ ուկրաինական քաղաքացիություն ստանալու դիմաց։ Կիեւում պատրաստություն անցնելուց հետո նա վերադարձել է Վոլգոգրադ՝ իբր տուն վերադառնալու պատրվակով և տեղափոխվել է Սարատովի շրջան՝ ռազմական օբյեկտի վրա հարձակման նախապատրաստման նպատակով։

Նշվում է, որ նա վարձել է բնակարան Էնգելսի օդանավակայանի հարևանությամբ, որտեղ էլ պլանավորում էր հարվածային ԱԹՍ-ների համար սարքավորումներ տեղադրել։

Leave a Comment