«Տիգրան Ավինյան, Դու՞ք եք հրահանգել նման կերպ աշխատել». Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել

Նախկիներին տեղը տեղին լավ ծառայած հիմա յուղը վրեն «ՔՊ-ական» խաղացող քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ-ն և իր ենթակաները ի ցույց դրեցին իրենց ո՛չ կոմպետենտությունը և լկտի պահվածքը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել։
Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացիները սրանց համար տուգանքի «մատերիալ» են և՛ վերջ . . .
Արթուր Չախոյանին տուգանեցին վճարված տոմսի համար: Այ բալամներ, բա որ Ձեզ ասում էի վարչարարություն անել չգիտեք Ձեզ մեջտեղից «ճղում» էիք։
Տեսանյութում պարզ երևում է, որ ասում ենք չեք ստուգել բայց մեկա պետք է տուգանեին։
Տիգրան Ավինյան, Դու՞ք եք հրահանգել նման կերպ աշխատել։
Երևանի քաղաքապետարան «վատ» չեք աշխատում»։

Leave a Comment