Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան – Armenia Today

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Լիլիթ Մակունցը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է ՀՀ նոր դեսպանի՝ Մկրտչյանի ագրեմանը,սակայն նրա մեկնումն ԱՄՆ ուշանում է, պաշտոնական պատճառը հայտնի չէ։

Մակունցը դեսպան էր նշանակվել 2021թ. օգոստոսի 2-ին՝ չորս տարվա պաշտոնավարման ժամկետով։ 

Leave a Comment