Սեպտեմբերի 1-ը կսկսվի նոր այբբենարանով․ նախարար

Այս տարվանից 1-11-րդ դասարանները ներառյալ կգործեն նոր չափորոշիչներով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքում տպագրվել է ավելի քան 220 դասագիրք, ընդ որում՝ այս տարվա արդյունքներով դասագրքերի շուրջ 45%-ը այլընտրանք է ունեցել։

«Նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից ունեցել ենք 2 տարբեր գիրք, և ուսուցիչներին ընտրելու հնարավորություն է տրվել։ Ըստ այդմ՝ ուսուցիչներին հնարավորություն է տրվել ընտրել նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ։

Նախարարը նաեւ հայտարարել է, որ այս տարի նոր չափորոշիչներ են կիրառվելու նաեւ  առաջին դասարաններում․ «նոր այբբենարաններ ունենք։ Նույնիսկ ուսուցման մեթոդներում կարող ենք տեսնել, որ նորություններ են առաջարկված»։

Leave a Comment