Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) առայժմ չի ստուգում Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված Իրանի միջուկային օբյեկտները, հաղորդում է Associated Press-ը։
Կողմերը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել, սակայն դիվանագետները սպասում են դրա կնքմանը։ Համաձայնագրի բանակցային պայմանների՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ստուգումները առայժմ կանդրադառնան միայն Իսլամական Հանրապետության այն միջուկային օբյեկտների վրա, որոնք հարվածների չեն ենթարկվել։
Երեքշաբթի օրը ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ գործակալության տեսուչների առաջին խումբը վերադարձել է Իրան և պատրաստվում է վերսկսել աշխատանքը Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներում: