Թրшմփը՝ Վաշինգտոնում սպшնության համար մшհապատիժը վերականգնելու մասին

Դիտում ՝ 22 553

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կաբինետի նիստի ժամանակ հայտարարել է, որ իր վարչակազմը ցանկանում է վերականգնել մահապատիժը երկրի մայրաքաղաքում, հաղորդում է NBC News-ը։

«Եթե մայրաքաղաք Վաշինգտոնում ինչ-որ մեկը մարդ սպանի, մենք ամեն ինչ կանենք, որ մեղավորը դատապարտվի մահապատժի, և դա շատ ուժեղ զսպող գործոն է, և բոլորը, ովքեր լսել են դրա մասին, համաձայն են դրա հետ»,- ասել է Թրամփը։

Հավելենք՝ հունվարին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որում արտահայտել է մահապատիժը ամբողջ երկրում ընդլայնելու իր ցանկությունը։

«Մահապատիժ» ոչ առևտրային տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ Գերագույն դատարանը Վաշինգտոնում մահապատիժը վերացրել է 1972 թվականին, իսկ Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը պաշտոնապես վերացրել է այն 1981 թվականին։

Վաշինգտոնի բնակիչներն ավելի ուշ՝ 1992 թվականին, քվեարկել են քաղաքում մահապատիժը չվերականգնելու օգտին։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment